Այս օրերին շատ հետաքրքիր է հետևել մեզ և Արևմուտքին Ադրբեջանից
Դիտել նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան
Այս օրերին շատ հետաքրքիր է հետևել մեզ և Արևմուտքին Ադրբեջանից։
Հայաստանում ոստիկանության իրականացրած բռնի գործողությունները ցուցարարների դեմ հոյակապ օգտագործում են մեր հարևանները՝ ցույց տալու համար սեփական հասարակությանը Արևմուտքի երկդիմի քաղաքականությունը։
Հարց է տրվում՝ տեսե՞լ եք գոնե մի ձևական հայտարարություն Արևմուտքից, որտեղ հնչի քննադատություն ՀՀ իշխանությունների դեմ։ Չեք տեսել և չեք տեսնի։
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանում անգամ ճանճի տզզոցը «մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպություններն ու դեսպանատները անարձագանք չեն թողնում։
Շատ տպավորիչ զուգահեռներով են ցույց տրվում Ադրբեջանի ազգաբնակչությանը Արևմուտքի «փուչիկ արժեքները»։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

