Ծպտյալ ոստիկաններ՝ քաղաքացիների շարքերում. Լուսանկարներ
Ըդնվզման ալիքի մեծանալուն զուգընթաց՝ ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցող ընդհարումները կրում են հաճախակի բնույթ։ Սակայն, որքան մեծանում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնող քաղաքացիների թիվը, այնքան՝ վերջիններիս շարքերում շարունակում են սադրանքներ իրականացնել քաղաքացիական համազգեստով ոստիկանները։
Alternativ.am-ի տեղեկություններով, քաղաքացիական համազգեստով ու քաղաքացիների մեջ ներդրված ոստիկանները նախատեսված են սադրանքներ իրականացնելու ու ժեստերով ցուցումներ տալու համար, թե ում է պետք բերման ենթարկել։ Այս մարդիկ քաղաքացիների շարքերից տարբեր պրովոկացիոն վանկարկումներ են անում ու շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, որն ակամայից բախումներ է առաջացնում։
Հորդորում ենք քաղաքացիներին զգոն լինել ու նման ոստիկանների իրենց շարքերում հայտնաբերելու դեպքում տեղեկացնել Alternativ.am-ի խմբագրությանը։