Փաստաթուղթ. Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը մահացել է սրտի անբավարարությունից
Դիտել նաև
Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը
Ինչ փոփոխություն է մտցվել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության մեջ ու ինչ դավաճանություն է կանխվել
Արդեն ձեր հերթն է գալու, ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու հույսով ապրողներ
Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ ուղիղ, տեսանյութ
Այս տղան Եղիշն է. Շուշիի մարտերում հինգ տեղից վիրավորված ՀԱՅԸ
Երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Սեդրակյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։
Այս լուրից հետո իշխանական պատգամավորները սկսեցին լուրեր տարածել, թե Արթուր Սեդրակյանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Սակայն իրականությունն այլ է. ArmLur.am-ի ձեռքի տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք ապացուցում են, որ քաղաքացին մահացել է սուր սրտային անբավարարությունից: