ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատության մեջ է։ Այժմ նա գտնվում է Ֆրանսիայի հրապարակում:
«Փաստինֆո»-ի հարցի ի պատասխան, թե ինչո՞ւ են իրեն բերման ենթարկել՝ Օսիպյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք», իսկ թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողությունները՝ Օսիպյանը նշեց. «Գերգերազանց, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ոստիկնությունը»։
Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողներն այսօր փորձել են բերման ենթարկել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը մասնակցում էր խաղաղ ակցիայի և քայլերթ էր իրականացնում դեպի Ֆրանսիայի հրապարակ։