Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը ուզում մեկ սեղանի շուրջ նստեցնել Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին

Ուշադրություն դարձնենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կառուցվածքին: Սկզբից նա «հիմնավորում է», որ այսօրվա աղետալի վիճակի համար պատասխանատու են հավասարապես ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո նշում, որ անկախ նրանից, թե ով է կառավարելու երկիրը, միևնույն է զիջումները Արցախի մասով «անխուսափելի են»:

Հետո նշում է, որ ընդդիմության բողոքը Փաշինյանի իշխանության դեմ էլ ավելի ծանր վիճակի մեջ է դնելու Հայաստանին: Որպեսզի միակողմանի չընկալվի, կես տոնով «քննադատում է» ոստիկանության բիրտ գործողությունները ցուցարարների դեմ: Իսկ վերջում նա ասում է իր խոսքի գլխավոր մասը՝ «...Եթե մեր մտավորականներն իրապես ազգանպաստ գործ կատարեն, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից...»:

Նախ սկսենք սկզբից: Որպես պատմաբան, նա նշում է, թե՝ «...Փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպահման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի...»:

Այսինքն, այսօրվա աղետալի վիճակի համար, ոչ այնքան Փաշինյանն է մեղավոր, որքան նախկին իշխանությունները:

Այսպիսի պատմական մանիպուլյացիա իրեն թույլ չի կարող տալ ոչ մի լուրջ գործիչ: Քանզի իր հրաժարականից հետո, Հայաստանը 20 տարի ապրել է խաղաղ կյանքով:

Մինչդեռ, հիշեցնենք, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, պատերազմ էր ակնկալում դեռ 1998-99 թվականներին, իր հակառակորդներին անվանակոչելով «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ:

Մինչդեռ պատերազմն եկավ 2020 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ջանքերով ամբողջովին ոչնչացվեց բանակցային գործընթացը: Վարքաբեկվեց և ծաղրանքի ենթարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ֆորմատը: Հանրությունը բաժանվեց սևերի և սպիտակների, հայաստանցի-ղարաբաղցի նոր հակադրություն մտցվեց: Դասակարգային հակասության մեջ դրվեց հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ վերջում, որպես վերջին քայլ իրականացվեց 2020-ի հուլիսյան տաուշյան ավանտյուրան, այդ գործընթացը զուգորդելով հայտնի «Շուշվա պարահանդեսով» և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ադրբեջանական «փողոցին» քսի տալով:

Էլ ի՞նչ էր պետք պատմաբան Տեր-Պետրոսյանին, որ նա համոզվեր, որ այդ վերջին պատերազմը գրեթե սադրեց Փաշինյանը, և որի համար մեղավոր չէին նախկինները:

Շատ բարոյական պետք չէ լինել, այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը իրոք անխելք գործիչ չէ և, ի տարբերություն «փողոցային» գործիչ Փաշինյանի, շատ լավ հասկանում է քաղաքականության նույնիսկ ամենամանր նրբերանգները:

Մանավանդ, որ ինքը հենց այդ նույն հարցազրույցում նշում է, որ  պատմությունը «եթե» չի սիրում:

Այսինքն, եթե Տեր-Պետրոսյանը փորձում է Փաշինյանի վարած քաղաքականության կործանարար հետևանքները «գցել» նախկինների գրպանը, ապա այդ տրամաբանությամբ, նա ինքն իրեն էլ կարող էր մեղադրել: Օրինակ նշելով, որ Առաջին Արցախյան պատերազմը անհերքելի հետք էր թողել ադրբեջանցիների վրա և նրանք ոչ մի պարագայում էլ չէին համաձայնվելու, որ Ղարաբաղը մնար Ադրբեջանի կազմում:

Նույն տրամաբանությունը շարունակելով, Փաշինյանի մեղքերը կարելի էր գցել նաև Առաջին հանրապետության ղեկավարների վրա: Քանզի հենց նրանց վարած քաղաքականության պատճառով էր, որ Հայաստանը պարտվեց Թուրքիային 1920 թվականին և Ղարաբաղը մնաց Ադրբեջանի կազմում: Կարելի էր մեղադրել նաև հայ կոմունիստներին, Անաստաս Միկոյանին, Հայաստանի կոմկուսի ղեկավարներին, ովքեր ԽՍՀՄ-ի ժամանակ մատը մատին չտվեցին, որ «Ղարաբաղը միացվեր Հայաստանին», ինչպես կատարվեց Ղրիմի մասով:

Կարելի էր ավելի հեռուն գնալ և մեղադրել Տիգրան Մեծին, որի քաղաքականության պատճառով կատարվեցին 1-ին, 2-րդ, 3-րդ սխալ քայլերը և որից հետո եկան մեր ժամանակները և ...խեղճ Նիկոլը ինչ աներ ստացած այդպիսի քաղաքական ժառանգության հետ:

Եթե Տեր-Պետրոսյանը լիներ շարքային պատմաբան, ապա կարելի էր առհամարհել նրա մտքերը, քանի որ ցավոք սրտի մեր պատմաբանների զգալի մասը, մեղմ ասած, չեն փայլատակում իրենց մտքերով:

Սակայն Տեր-Պետրոսյանը ոչ միայն շարքային պատմաբան չէ, այլև խելացի պատմաբան է: Ավելին, նա 7 տարի ղեկավարել է երկիր, և ուրեմն շատ լավ հասկանում է, թե ինչ է ասում և որ ամեն կարևորն է ինչու՞ է ասում այս կամ այն խասքը:

Նա շատ լավ հասկանում է, որ իր կանխատեսումը 1998-ին չիրականացավ և Հայաստանը կարողացավ զարգանալ առանց լուրջ զիջումների գնալու Արցախի հարցում: Ավելին, 2007-ին Մադրիդյան սկզբունքների ընդունումով միջազգային հանրությունը փոխեց իր տեսակետը այս հարցում և ընդունվեց այն դրույթը, որ այս կոնֆլիկտը կարող է լուծվել «կարգավիճակ տարածքների դիմաց» բանաձևով, որի տակ իդեպ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը:

Եթե Տեր-Պետրոսյանը լիներ միայն պատմաբան, ապա կշնորհավորեր Քոչարյանին և Սարգսյանին նման հաջողության համար: Սակայն նա կատարեց ճիշտ հակառակը, երկիրը գցեց ցնցումների մեջ, որից Հայաստանի շահը չէր երևում:

Բայց այս ամենի մասին Տեր-Պետրոսյանը երբեք չի խոստովանի, քանի որ իրեն ոչ այնքան պատմաբան է համարում, որքան քաղաքական գործիչ:

Եվ քանի որ իր «հոգեզավակի» իշխանության գալը Հայաստանի համար  պատմական ողբերգությամբ է ավարտվել նա վախենում է, որ դրա պատասխանատուն կընկալվի նաև ինքը: Ահա, թե ինչու է նա փորձում ամեն կերպ տարանջատվել, իր բնորոշմամբ, «ազգակործան պատուհասից», որպեսզի վաղը պատմության դատաստանի առջև չկանգնի:

Իսկ որպեսզի հետփաշինյանական Հայաստանում այլ քաղաքական իրավիճակ լինի, նա փորձում է ձեռքի հետ Փաշինյանի պատմական մեղքերը գցել նաև նախկինների գրպանը:

Հատուկ նշենք Տեր-Պետրոսյանի համար, որ Փաշինյանի մեղքերը հետփաշինյանական Հայաստանում չի գցվի ոչ մեկի գրպանը: Քանի որ Փաշինյանի վարած քաղաքականության «իր կետը» ավելի շատ նման էր «Սասնա Ծռերի» կետին: Եվ այս հարցում, ի տարբերություն պատմաբան Տեր-Պետրոսյանի, հանուն ինչ-ինչ քաղաքական նպատակների, հետփաշինյանական Հայաստանի իշխանությունները քաղաքական սպեկուլյացիաների չեն գնա: Հետփաշինյանական Հայաստանի իշխանությունների համար ավելի կարևոր են ազգային համերաշխության սկզբունքներն ու նպատակները: Քանի որ ապագան լինելու է շատ վտանգավոր անկանխատեսելի, և որի ժամանակ հանրային միասնությունը լրացուցիչ դեր է կատարելու այդ ամենին  դիմակայելու համար:

Այդ տեսանկյունից Տեր-Պետրոսյանին կարիք չկա ոչ արդարանալու, ոչ էլ մարդկանց գրպանը այլերի մեղքերը գցելու մոտեցումը, քանզի նման պահվածքը ոչ միայն սոլիդ չէ, այլև հարիր չէ իր համար:

Ինչ վերաբերվում է նրան, որ պարտվել է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը, ապա կարող ենք ձևակերպել հետևյալով,  Փաշինյանի համառ ջանքերով պարտվել է Հայաստանը: Սակայն դա  չի ենթադրում, որ այս իրավիճակից դուրս գալու  ուղին կրկին պիտի պատգամենք   մի մարդու, ով հասցրել է մեզ այս վիճակի: Անկախ ամեն ինչից, նման պահվածքը ոչ միայն հակագիտական է, այլև ամոթալի է մեզ բոլորիս համար, անկախ մեր քաղաքական հայացքներից:

Եվ քանի որ իրավիճակը այդպիսին է, ապա ավելի ճիշտ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը հանդես գար ավելի ազնիվ առաջարկով: Ինչպես անել, որ Հայաստանի իշխանափոխության գործընթացը իրականանա խաղաղ և հնարավորինս մինիմալ ցնցումների ճանապարհով: Եվ ինչպես ձևավորել ժամանակավոր ներառական իշխանություն, որը կկարողանա իրականացնել հնարավորինս ազատ և ազնիվ ընտրություններ: Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները ունենան «հումանիտար միջանցքով» հեռանալու հնարավորություն:

Այ եթե նման առաջարկով հանդես գար Տե-Պետրոսյանը, ապա ես առաջինը կպաշտպանեի նրա առաջարկը, անկախ նրանից, որ կշարունակեի նրա հետ ունենալ գաղափարական տարաձայնություններ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>