Մեր հայրենակիցներն օր օրի ավելի մեծ համարձակություն են ունենում փողոց դուրս գալու․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ
Երեւանի Բաղրամյան պողոտայով անցնող ընդդիմության անհնազանդության երթի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Երթի մասնակիցները որոշեցին ամբողջությամբ փակել պողոտան, ինչից հետո ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ ակցիայի մասնակիցներին առաջ գնան։
Նշենք, որ այստեղ են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ երբ իրենք իմացան, որ Հաղթանակի կամրջի մոտ իրենց մյուս երթի մասնակիցների նկատմամբ բռնություն են կիրառել, իրենք որոշեցին փակել պողոտան ամբողջությամբ: Բայց հետո տեղեկացան, որ իրենց ընկերների երթը շարունակվում է, իրենք էլ բացեցին պողոտայի մի մասը:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: