Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան
Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում եւ մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Խնդրում եւ պահանջում ենք իրավապահներին չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,-ասաց նա:
Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։