Այն ինչ կատարվում է Հայաստանում, այդ երկրի ներքին գործն է․ Պեսկովը՝ խաղաղ ակցիաների մասին
Դիտել նաև
«Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից»․ Պեսկով
«Պուտին-Էրդողան հանդիպումը երկար կտևի»․ Պեսկով
Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
«Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով
Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը
Հայաստանում տիրող իրավիճակը այդ երկրի ներքին գործն է։ Երևանը Մոսկվայի մեծ բարեկամն է, և Կրեմլում հետաքրքրված են, որ այնտեղ հնարավորինս շուտ վիճակը կայունանա։ Այդ մասին, Ռեգնում գործակալության փոխանցմամբ, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, ասել է․ «Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Նա մեր դաշնակիցն է, գործընկերը՝ մեզ համար մի քանի կարևոր ոլորտներում, ուստի և մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որ վիճակը կայունանա այնտեղ, ինչը թույլ կտա փուլ առ փուլ առաջ ընթանալ Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ամրագրվել են ՌԴ նախագահի մասնակցությամբ։ Կայունացումը կնպաստի նաև, որ մեր երկկողմ հարաբերություններն ավելի զարգանան»։