Քեթրինի Միհրանն ընդդեմ ՊԵԿ-ի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երևում է՝ ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպի» և Պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով
չեն հոսում»: Նրանք միմյանց հետ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը:
Ըստ էության ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպին», որը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի է, ինչը
ընկերությունը չի ցանկանում վճարել և դիմել է դատարան:
Թե ինչ կորոշի գործը նախագահող դատավորը՝ Արման Թովմասյանը, դժվար է ասել: Երկու կողմում էլ կարող ուժեր են: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: