Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է, բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Ոստիկանություն
Դիտել նաև
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ
ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել
Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել
Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Ակցիայի մասնակիցներից 8 անձ բերվել է ոստիկանությունը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ( ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):
Ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

