Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Դեպի հաղթանակ (մայիսի 3-ի լուսաբաց)

ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ (ՄԱՅԻՍԻ 3-Ի ԼՈՒՍԱԲԱՑ)

Մի քանի կետեր թափ հավաքող շարժման մասին․

1) Ի տարբերություն 2020-2021 թթ․ ձմեռային և գարնանային շարժման՝ այս անգամ ընդդիմության պատասխանատուները շատ ավելի կազմակերպված ու հաշվարկված են մոտեցել հարցին։

2) Շարժումն ունի ոչ թե դասակարգային, այլ հասարակական-ազգային հիմք և դրանով իսկ ավելի ներկայացուցչական է․ ներկա են բոլոր մարզերը, բոլոր մասնագիտություններն ու խավերը։

3) Շարժման պատասխանատուները բաց են առաջարկների ու կառուցողական քննադատության համար, ինչի շնորհիվ օր ըստ օրե ականատեսն ենք ավելի հղկված մեթոդների։

Այս պահին շարժմանը պակասում են՝

1) Միասնական և հստակ կարգախոսը։ Սպիտակները 1920 թ․-ին պարտվեցին ռուսական քաղաքացիական պատերազմում նաև որովհետև չկարողացան երկրի մեծամասնությունը կազմող գյուղացիներին կարգախոսների մակարդակում բացատրել իրենց շարժման նպատակը։ Պետք է ոչ մրցունակ և «անհավես» կարգախոսներն արհեստական սելեկցիայով զտել և թողնել առավել սրտահարազատները, օրինակ՝ «առանց թուրքի Հայաստան»։

2) Մեդիասփռումը։ 2018 թ․-ին մեծ խնդիր լուծեցին ՀՀ-ում գործող արևմտյան հովանավորությամբ ԶԼՄ-ները։ Այսօր պետք է լարվեն մեր բոլոր մեդիաուժերը՝ եղածները, դրանցից զատ՝ մեկ միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը (մասամբ այդ դերը տանում է հարթակ22ը (https://t.me/hartak22)), ինչպես նաև մարդ-մեդիաների ակտիվացումը։ Անգամ 100-ից քիչ լսարան ունեցող մարդու մեկ օրադրվագը (story) մեդիաթողարկում է և կարող է ևս 1 հոգու դուրս կանչել պայքարի։

3) Ակտիվ երիտասարդ ինքնակազմակերպիչները։ Ընդդիմությունը պետք է հրաժարվի իշխանություն եղած ժամանակ իրեն բնորոշ բյուրոկրատական պատերնալիզմից և մղի իր երիտասարդական թևերի ամեն առանձին անհատի ավելի ակտիվ ու պատասխանատու գործողության, այդ թվում՝ հարթակային ելույթի։ Պետք չէ խուսափել առանձին ձախողումներից։ 1988 թ․-ին ամեն ցանկացող մուտք ուներ հարթակին․ բնական սելեկցիայով զտվեցին ամենաընդունակները։ 

Պատրաստի պատասխաններ՝

1) «Ո՞վ ա լինելու սրանից հետո» — «Ընտրություններով կորոշվի։ Ընտրություններ չեն կարող չլինել և ըստ այդմ՝ իշխանությունը չի կարող խլվել ժողովրդից։ Նախ՝ որովհետև ընդդիմությունը բազմաշերտ է, և մեկ հոգին առանձին վերցրած չի կարող ամբողջ իշխանությունը յուրացնել։ Երկրորդ՝ դե-ֆակտո կոլաբորացիոնիստների՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու պարագայում ոչ մի գործադիր չի կարող աշխատել։ Ներքին կայունությունը վերականգնելու համար ընտրությունների կոչեր կանեն նաև արտաքին ազդեցիկ դերակատարները»։

2) «Դու անեիր, կգայի, X-ի արած միտինգին չեմ գա» — «Համարի՛ր, որ ես եմ անում։ Ես միտինգին դնում եմ իմ ժամանակը, ջանքը, նյարդերը, հույսերը, ուրեմն դա նաև ի՛մ միտինգն է, արի՛՝ վստահելով ինձ»։

Պետք է խուսափել

1) Ներընդդիմադիր ճամբարում անժամանակ «տորթաբաժանումներից», ընթացիկ մանր անհաջողություններն իրար վրա գցելուց ու իրար մեղադրելուց։ Ձախողելու դեպքում ոչ միայն ընդդիմության պատասխանատուները, այլ 3 միլիոն մարդ զրկվելու է «տորթից», իսկ ընթացիկ մանր անհաջողությունները պետք է հասկանալ ու շտկել, ոչ թե ֆիքսվել ու «թթվել»։

2) Ուժայինների և կապիտուլյանտի վարձկանների սադրանքներին տրվելուց, նա՛մանավանդ բռնություն կիրառելուց։

… շարունակելի

© քաղաքագետ Էդգար Էլբակյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>