ՊՊԾ գնդի պետը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում սանձարձակ պահվածքով. Սաթիկ Սեյրանյան
ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշում է, որ իրավապահ մարմինների կողմից, որոշ դեպքերում առանց տարբերանշանների, բռնության կիրառումը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ խիստ դատապարտելի է: Վերջինիս կարծիքով՝ լրագրողների նկատմամբ բռնություններով հատկապես աչքի է ընկել ՊՊԾ գնդի պետ Սարգիս Հարությունյանը: