Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը
15
Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Պատերազմ Արցախում
Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման

Փաշինյանը երկրորդ անգամ կընտրի՞ Թաթոյանին, կամ ինչպե՞ս գտնել առաջնորդ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Ի տարբերություն 2018 թվականի փողոցային պայքարի, հիմա ընթացող պայքարը շատ ավելի դժվարություններ ունի։ Մի կողմից պետական ամբողջ քարոզչամեքենան է աշխատում ընդդիմության դեմ, մյուս կողմից ընդդիմությունը բաղկացած է տարբեր ազդեցիկ խմբերից, որոնց մեկ որոշման բերելը այդքան էլ հեշտ բան չէ։ Կարևոր է նկատել նաև, որ քաղաքական խմբերը փողոցային պայքարի մեկնարկից ի վեր չեն խոսում առանձին իրենց առաջնորդների մասին։ Ի պատիվ ընդդիմադիր առաջնորդների, հիմնական տարաձայնությունները կամ հարթվել են, կամ մի կողմ են դրվել և հիմա բոլորը աշխատում են մեկ ուղղությամբ՝ հեռացնել պետությունը կործանման տանող Նիկոլ Փաշինյանին։

Դժվարությամբ ձեռքբերված այս համաձայնության և ակտիվ փողոցային պայքարի ֆոնին այսօր սկսվեց Արման Թաթոյանին ընդդիմության առաջնորդ կարգելու ֆլեշմոբ։ Սրան իհարկե կարելի էր չանդրադառնալ, եթե իհարկե հանրային հայտնի դեմքեր չսկսեին խոսել Թաթոյանի թեկնածության, իր շուրջ համախմբվելու մասին։ Ծավալված այս արշավի ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ, թե ինչու պետք է հենց Թաթոյանը լինի ընդդիմության առաջնորդը։ Մի մասը կարծում է, որ Թաթոյանը բարձր ռեյտինգ ունի ու ժողովուրդն իրեն սիրում է, մեկ այլ խումբ վստահ է, որ հենց Թաթոյանը կարող է լինել մեր լավագույն վարչապետը, իսկ երրորդները կարծում են, որ եթե անգամ Փաշինյանը ցանկանա հեռանալ, ապա նա ոչ մի դեպքում չի ուզենա իշխանությունը հանձնել դաշտում ակտիվ պայքարող առաջնորդներից և ոչ մեկին, բայց Թաթոյանի թեկնածության դեպքում կզիջի։

Քանի որ քննարկումն արդեն իսկ Թաթոյանի կողմնակիցների կողմից սկսկել է՝ մենք էլ մեզ թույլ կտանք խոսել իրենց առաջարկի և բերված փաստարկների մասին։ Թաթոյանն իհարկե սիրված գործիչ է, բայց եթե խոսում ենք ժողովրդական սիրուց, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանի բնակչության առնվազն մեծամասնության (կարող եք ասել գրագիտության խնդիր ունեցող կամ մոլորված) սիրում է Փաշինյանին, այսինքն զուտ թվերով Փաշինյանից սիրելի գործիչ չկա ու եթե այս տրամաբանությամբ գնանք, ապա ընդդիմությունը հենց Փաշինյանին պետք է հայտարարի միավորող առաջնորդ։

Պնդումներ Թաթոյանի հնարավոր լավ վարչապետ լինելու մասին ևս ամուր հիքմեր չունեն։ Այո Թաթոյանը եղել է լավ ՄԻՊ, բայց այսօրվա պայքարը մարդու իրավուքնների պաշտպանության մասին չէ, այլ Հայաստանի ու Արցախի ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգության ապահովման մասին է։ Թաթոյանին առաջարկողներից քանիսը օրինակ կարող է ասել, թե նա ինչպե՞ս է պատկերացնում մեր այսօրվա վիճակից դուրս գալը, ի՞նչ է անելու Արցախի հարցի հետ, ինչպե՞ս է վերականգնելու բանակի կորցրած հնարավորությունները, ինչպե՞ս է տնտեսությունն այս փոսից հանելու։ Այս հարցերի պատասխանները դեռ չկան, եթե լինեն՝ կարելի է համարել, որ խոսակցության նյութ կլինի։

Պնդումը, թե Փաշինյանը ոչ ոքի իշխանություն չի տա, բայց Թաթոյանին կտա՝ կարծում ենք ամենավտանգավորն է։ Նախ արձանագրենք, որ Փաշինյանը գործող առաջնորդներից ոչ ոքի չի տա իշխանություն, քանի որ վստահ է, որ նրանց ժամանակ կանգնելու է դատարանի առաջ։ Փաշինյանը ինքնակամ իշխանություն կտա մի դեպքում, եթե վստահ լինի, որ իրեն կթողնեն ազատ հեռանալ Հայաստանից։ Եթե Թաթոյանը նման երաշխիքներ կտա, ապա այսօրվա պայքարը իմաստազրկվում է, քանի որ փողոց դուրս եկած քաղաքացիները վստահաբար չեն ցանկանում, որ Հայաստանը կործանման տարած մարդը հանգիստ հեռանա, առանց դատարանի առաջ կանգնելու։ Ի դեպ, այս մտքի կողմնակիցներից ոմանք համարում են, որ Փաշինյանը ևս հարգանք ունի նախկին ՄԻՊ-ի նկատմամբ, քանի որ, երբ նա ՄԻՊ էր ընտրվում, Փաշինյանը միակ ընդդիմադիրն էր, որ իշխանության թեկնածու Թաթոյանին կողմ քվեարկեց։ Այս մարդիկ չեն նկատում, որ սրանք երկու տարբեր դեպքեր են, ու Թաթոյանին ՄԻՊ ընտրած Փաշինյանը դժվար այս անգամ էլ նրան վարչապետ ցանկանա «ընտրել»։

Իսկ ամենագլխավորը փաստարկը, որից Արման Թաթոյանի ընդդիմության առաջնորդ դառնալու պնդումները հոդս են ցնդում, այն է, որ շատերիս կողմից սիրված Թաթոյանը ինքը չի ցանկանում առաջնորդել ընդդիմության պայքարը։ Փողոցում պայքարող ընդդիմությանը չի կարող միավորել, առաջնորդել նրանց չմիացած գործիչը, իսկ Թաթոյանը օրերս քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չի միանալու փողոցային պայքարին․ «Ես իհարկե հետևում եմ բոլոր գործընթացներին, այն պրոցեսներին, ակցիաներին, որոնք մեր երկրի ընդդիմության առանձին շրջանակներ և քաղաքացիներ նախաձեռնել են։ Նրանք իրականցում են իրենց քաղաքական իրավուքնները, իրենց իրավունքների համար են պայքարում։ Այս պահին ես նախատեսում եմ, այս ձևաչափով, նման ձևաչափերով իմ հանդիպումը։ Ես իմ հանրային գործունեությունը ակտիվացնելու եմ, որպես Արման Թաթոյան »,-հայտարարել էր Թաթոյանը Սարյան պուրակում ի պատասխան քաղաքացիներից մեկի այն հարցի, արդյո՞ք ինքը միանալու է ընդդիմության սկսվելիք փողոցային պայքարին։

Բերված բոլոր այս փաստերից հետո կարծում ենք այլևս ավելորդ է խոսել Թաթոյանի կամ որևէ մեկ այլ գործչի ընդդիմության առաջնորդ դարձնելու մասին։ Հիմա պայքարը փողոցում է, պետք է ակտիվ մասնակցել դրան, որը միակ շանսն է Փաշինյանին հեռացնելու։ Փողոցը միակ շանսն է նաև առաջնորդ դառնալու։ Ի վերջո դժվար է պատկերացնել աշխարհի առաջնության չմասնակցող աշխարհի չեմպիոնների։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>