Ներկայացվել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն նոյեմբերի 9-դեպքերի առիթով
Ինչպես արդեն նշել ենք, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչն օրենքի խախտում է: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան ազատությունից զրկելու համար:
Պատճաը, սակայն, ոչ թե անհնազանդության ակցիաներին մասնակցելն է, այլ նոյեմբերի 9-ի լույս տասի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները:

