Չավուշօղլուն մեկնաբանել է Ուրուգվայում հայ ցուցարարներին «գորշ գայլեր»-ի ժեստի ցուցադրումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ntv.com.tr կայքը։
Չավուշօղլուն անդրադարձել է այն դեպքին, գտնվելով մեքենայում Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Դա տեղի էր ունեցել տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։
Բացատրելով իր պահվածքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Ցուցարարները «տգեղ» (չակերտները`Tert.am) վերաբերմունք դրսևորեցին, այս «անընդունելի և այլանդակ» (չակերտները`Tert.am) վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»:
Աղբյուր՝ «Tert.am»