Ֆորշը միկրոինսուլտ է տարել․ երգիչը հիվանդանոցում է
Երգիչ Ֆորշը մի քանի օր է՝ հիվանդանոցում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում երգչի որդին՝ Արեգ Գեւորգյանը, հայտնել է, որ ՀՀ վաստակավոր արտիստն իրեն լավ է զգում, վերականգնվում է:
«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշեց Արեգ Գևորգյանը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երգիչը երկու օրից դուրս կգրվի: