Էջմիածնի հիմնանորոգված փողոցները մեկ տարի անց վերանորոգման կարիք ունեն. Հետք
Վերջին 3 տարվա ընթացքում Էջմիածնում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել են մոտ 1 մլրդ 676 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ:
«Հետք»-ն ուսումնասիրել է դրանք և պարզել, որ փողոցները այնպես են վերանորոգվել, որ կարճ ժամանակ անց դարձյալ վերանորոգման կարիք ունեն: Իսկ պատասխանատու կառույցը՝ Էջմիածնի քաղաքապետարանը, հայտնում է, որ իրենք «ասֆալտի մասնագետներ չունեն», ավելին՝ ասֆալտը չի կարող շատ հարթ լինել, քանի որ «ասֆալտը գծագրություն չէ»։
Էջմիածնի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2018-2021թթ. միայն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար ծախսվել է 1 մլրդ 364 մլն դրամ գումար: Սակայն, կարճ ժամանակ անց հիմնանորոգված ճանապարհների վրա սկսել են իրականացնել վերանորոգման աշխատանքներ:
Մանրամասները՝ «Հետք»-ի տեսանյութում եւ կայքում

