«Կարճ ասած»․ Սխալ են բոլոր նրանք, ովքեր պայքարում են անարդարության դեմ ու ասում են՝ մեր պայքարը քաղաքական չէ. Տեսանյութ
Արդեն երեք օր է՝ դատախազության դիմաց ակցիա են անում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները։ Նրանք շատ հարցեր ունեն ու նաև շատ հստակ պահանջ ունեն՝ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության։ Պատերազմից հետո նրանցից շատերը իր ողբի, սգի մեջ էր փաթաթվել ու լուռ ճերմակում-ծերանում էր։ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո նրանց ցավն ավելի է խեղդում։ Պատկերցնում ե՞ք, գերագույն գլխավոր կոչվածն ասի սա մեր նոր Սարդարապատն է, գնացեք կյանքներդ մի խնայեք, գնան, չխնայեն, դառնան հուշաքար, հետո նույն անձը հայտարարի՝ դե գիտե՞ք, կարող էին և շարունակել ապրել, բայց մտածեցի՝ ուժերս փորձեմ։ Ձեր կյանքերի հաշվին։ Փաշինյանը էդ մարդկանց ասաց՝ ձեր տղերքը զոհվել են հանուն ոչնչի, իզուր տեղը։

