Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք
Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Պատերազմ Արցախում
Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Իսրայելը «ծանր հրետանի» է ուղարկել Ադրբեջան. Ուշադիր հետևեք խոշոր կապիտալի վարքագծին

Իսրայելը «ծանր հրետանի» է ուղարկել Ադրբեջան: Նախկին արտաքին գործերի, այնուհետև՝ պաշտպանության, իսկ այժմ ֆինանսների նախարար Լիբերմանի այցը Բաքու խորհրդանշական է մի շարք հանգամանքներից ելնելով:
 
Նախ՝ հենց Լիբերմանն է 2016 թ. առաջ քաշել Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման գաղափարը՝ վերածելով այն լիարժեք ծրագրի:
 
Երկրորդ՝ հենց Լիբերմանի նախաձեռնությամբ է սկսվել թուրք-իսրայելական երկխոսության նոր որակական փուլը: Այն այսօր արդեն հասել է այն վիճակի, որ Թել Ավիվն է որոշում՝ ով պետք է հատի Թուրքիայի սահմանը, ով՝ ոչ, ով պետք է մնա Թուրքիայի տարածքում, իսկ ով՝ լքի: Խոսքը նախևառաջ Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների արտաքսման մասին է, որը տեղի ունեցավ օրերս:
 
Սակայն ինչո՞վ է Լիբերմանի այցը հետաքրքիր ու կարևոր Հայաստանի համար: Այն, որ Իսրայելը նպատակ է դրել Թուրքիայի ու դրա խամաճիկի՝ Բաքվի միջոցով ամրապնդվել Հարավային Կովկասում, կարծում եմ, բոլորիս հայտնի է: Նպատակները երկուսն են՝ հակաիրանական պլացդարմի ձևավորումը և Ռուսաստանի ազդեցության նվազեցումը տարածաշրջանում: Այն, որ Իսրայելը ինքնուրույն աշխարհաքաղաքական ակտոր չէ, ևս ակնհայտ է: Մեծ հաշվով, տեղի ունեցողը «անգլոսաքսոնական աշխարհ» ու «ռուսական Եվրասիա՛» գաղափարախոսությունների միջև ընթացող մրցակցության արգասիքներից է:
 
Ու այս առումով հատկանշական է, որ վերջերս՝ ս.թ. ապրիլի սկզբերին, մեկուկես տարվա ընդմիջումից հետո, Իսրայելում ՀՀ դեսպանը վերադարձավ Թել Ավիվ՝ իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Հերցոգին: Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Հարավային Կովկասի առանցքային դերակատարները՝ Մոսկվան ու Թեհրանը առավել քան կոշտ հայտարարություններ են հնչեցնում իսրայելական/սիոնիստական ռեժիմի հասցեին, Երևանի նման արկածախնդրային պահվածքն ընկալվում է այդ մայրաքաղաքաներում բացառապես թուրք-իսրայելական շահի սպասարկման համատեքստում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
 
Հ.Գ. Լիբերմանի այցի օրակարգային հարցերից էր Զանգելանում իսրայելա-իտալա-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը: Խոսքը սակայն, գնում է համատեղ... կաթի արտադրություն սկսելու մասին: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց խոշոր կապիտալը դեռևս չի շտապում մեծ ներդրումներ անել Ադրբեջանին հանձնված տարածքներում՝ առայժմ սահմանափակվելով հուշագրերով ու հայտարարություններով:
 
Խոշոր կապիտալը պրագմատիկ է:
Ուշադիր հետևեք խոշոր կապիտալի վարքագծին:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>