Պուգաչովան Բաքվում հայտարարել է, որ ծանր հիվանդ է
Ինչպես հայտնի է, այս օրերին Բաքվում է հավաքվել ռուսական էստրադային երաժշտության ողջ վերնախավը` Ալլա Պուգաչովան, Սոֆիա Ռոտարուն, Ֆիլիպ Կիրկորովը և այլն: Ի դեպ, հետաքրքիր է, որ Բաքվի օդանավակայանում արդեն պարզվել է, որ Պուգաչովան մոտացել էր իր անձնագիրը Մոսկվայում:
Նախատեսվում էր, որ երաժշտական հայտնի "Жара" կոչվող փառատոնին Պուգաչովան պետք է երգեր 7 երգ: Սակայն ռուսական պրիմադոննան հրաժարվեց երգելուց, ներեղություն խնդրելով հանդիսատեսից` նշեց, որ ինքը ծանր հիվանդ է:
Թե ինչով է հիվանդ ռուսական հանրահայտ 68 ամյա աստղը, հավանաբար հայտնի կդառնա մոտ ժամանակներս:
Zham.am