Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել, գրում է Ermenihaber.am-ը։
Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:
Ըստ հրապարակաման հեղինակի (Էբրու Քարաթոսուն)՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:
«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ ասել է Էրդողանը:

