Այսօր Հայաստանում կապիտուլիանտն ու իր խմբավորումը ժողովրդական կորցրած աջակցությունը ստանալու համար անդադար կրկնում են «խաղաղություն» բառը
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Դեռ 20-րդ դարասկզբին Լենինը իր ելույթներից մեկում նշել էր. «Աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը պացիֆիզմն ու խաղաղության աբստրակտ քարոզն են»։
Սա շատ լավ գիտակցելով՝ տարիներ անց հենց Լենինը պիտի քարոզեր խաղաղասիրություն ու պատերազմի անհապաղ ավարտ, որպեսզի կարողանար բանվորների ու գյուղացիների միջոցով գրավել իշխանությունը, որպեսզի դրանից հետո էլ սկսի նոր պատերազմ Ռուսական կայսրությունից իր պատճառով պոկված տարածքները վերադարձնելու համար։
Այսօր Հայաստանում կապիտուլիանտն ու իր խմբավորումը ժողովրդական կորցրած աջակցությունը ստանալու համար անդադար կրկնում են «խաղաղություն» բառը, որն իրականում նշանակում է նոր կապիտուլիացիա և Հայաստանի թրքացում։ Կրկնում են, որովհետև լավ գիտեն մանիպուալցնելու և տեղեկատվական քարոզչության ազդեցության արժեքը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

