Կնոջ մահվան մեջ մեղավոր է ոչ միայն հարվածող ոստիկանը, այլ նաև անձամբ Փաշինյանը. Գագիկ Համբարձումյան. Տեսանյութ
Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը նշում է, որ զենքի մասին օրենքի ազատականացումն ու պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի կազմից հանելն ու Փաշինյանի ենթակայության տակ դնելը մի բանի մասին է հուշում, որ իշխանությունը պատրաստվում է քաղաքացիական պատերազմի:
Անդրադառնալով հղի կնոջը վրաերթի ենթարկելու հանգամանքին` գեներալ-մայորն ասում է, որ դրա համար ոչ միայն վարորդը պետք է պատասխանատվության ենթարկվի, այլև այդ ծառայության ղեկավարն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: