Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վրաերթի ենթարկված կնոջ հիշատակը
Երեկ Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, ով մահացել էր։ Այսօր ակցիայի ընթացքում ընդդիմության առաջնորդներից Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վրաերթի ենթարկված կնոջ հիշատակը, փոխանցում է Tert.am-ը։
Լեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

