Երևանում խաղաղ ակցիաների 52 մասնակից է բերման ենթարկվել
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել Երեւանում տեղի ունեցող խաղաղ ակցիաների իրականացմանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր միաժամանակ տարբեր անհնազանդության գործողություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մետրոյի կայարաններում, որոնց մի շարք մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ բերման է ենթարկվել 52 անձ, որոնցից 46-ը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, իսկ 6 քաղաքացի՝ նույն օրենսգրքի 172,3 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը։

