Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք
Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Պատերազմ Արցախում
Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Այս պահին զրկված եմ սեփական ավտոմեքենան վարելու, աշխատասենյակ մտնելու, բանկային հաշվից օգտվելու հնարավորությունից, ձեռքիս տակ չունեմ անձնագիր, փող և հեռախոս

Այսօր առավոտյան ոստիկանությունը ապօրինի կերպով բերման ենթարկեց Ազատագրական շարժման մի խումբ անդամների, ապա՝ ավելի ուշ ինձ՝ Նաիրի Հոխիկյանին բառացիորեն առևանգեցին ոստիկանության կարմիր բերետավորները՝ ստանալով ցուցում վերադաս մարմնից։

Հրապարակային տեղեկացնում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ ժուռնալիստների միությանը, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնում քրեական հետախուզության բաժանմունքի պետը և պետի տեղակալը հայհոյախառն արտահայտություններով փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել ինձ վրա, սակայն տեսնելով, որ արդյունքի չեն հասնում՝ ոստիկաններին ցուցում տվեցին առգրավել իմ անձնական իրերը՝ դրամապանակը գումարով, բանկային քարտեր, անձնագիր, ավտոմեքենայի բանալիները, հեռախոսը։

Ինձ վրա փորձ է արվում բարդել ծանր վիրավորանքի քրեական մեղադրանք այն պարագայում, երբ ես որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել։ Ամեն ինչ տեսագրված է։ Ոստիկանները ցուցում են ստացել պնդել, թե իբր ես իրենց անվանել եմ «թուրքի վիժվածք», այնինչ ես Նիկոլ Փաշինյանին պաշտպանող և համազգային շարժման դեմ կանգնած ոստիկաններին անվանել եմ «թուրքերին ծառայող», որը ծանր վիրավորանքի հատկանիշ չի պարունակում։

Շինծու գործեր կարելով՝ փորձ է արվում իմ նկատմամբ ճնշում գործադրել, սակայն հրապարակային տեղեկացնում եմ, որ ես ինքս եմ հաղորդում տալու հանցագործության մասին՝ ոստիկանության ծառայողների կողմից կատարված։ Ամեն փաստ կա։

Արդեն երկրորդ անգամ ՀՀ իշխանության ցուցումով ինձ մոտից խլվում է իմ հեռախոսը՝ փորձելով այդկերպ ինձ զրկել հանրային գործունեության հնարավորությունից։ Սակայն չի ստացվելու։

Պայքարը շարունակվում է։

Տեղեկացնում եմ նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, որ ՀՀ իշխանությունները և նրանց ծառայող իրավապահ մարմինները գործում են ապօրինի, թույլ են տալիս հանցանքներ՝ փորձելով մարդուն զրկել խոսքի ազատությունից։

Զգուշացնում եմ, որ ես այս պահին զրկված եմ սեփական ավտոմեքենան վարելու, աշխատասենյակ մտնելու, բանկային հաշվից օգտվելու հնարավորությունից, ձեռքիս տակ չունեմ անձնագիր, փող և հեռախոս։ Ոստիկանության նշածս ծառայողները օրենքի ամբողջ խստությամբ պատասխան են տալու այս հանցագործության համար, և այդ ուղղությամբ ՀՀ Փաստաբանների պալատի ամբողջ թիմը գործի է դրել իր մասնագիտական ուժը:

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>