Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Որպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները

Որպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները.
 
◾️Հայաստան պետության գոյությունը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետությունների ռազմաքաղաքական վերնախավը պարբերաբար հայտարարում է և համապատասխանաբար գործում (տե՛ս Սյունիքի ու Գեղարքունիքի նվաճումները Ադրբեջանի կողմից)։
 
◾️ Այն պարագայում, եթե Հայաստանը մնա առանց կանոնավոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախվելու է նոր ցեղասպանության ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամավորական զինված ջոկատ, սիրողական ավտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանության հարցը։ Որովհետև առանց կանոնավոր բանակի չեն հաղթում թշնամու բանակին (Արցախյան առաջին պատերազմի օրինակը հիշենք)։ Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստվում է այն կրճատել՝ հասցնելով ձևական խմբաքանակի։
 
◾️Կապիտուլիանտ ն. փաշինյանի և նրա թուրքամետ խմբավորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայությանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկա խնդիրների լուծումը պարզապես ենթարկվելն է թուրքերին։ Նույնիսկ այս ապազգային մոտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխավորելու հայությանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչությունը իր վրա դա զգացել է)։ Թուրքամետ փաշինյանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանության դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մոտ ապագան (դարձյալ ցավոտ «ողջույններ» Սիրիայից ու Արցախից)։
 
◾️ Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապես ու քաղաքականապես հաստատվելու դեպքում ո՛չ ազգային տնտեսություն է լինելու, ո՛չ ազգային կրթություն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածվելու ենք թուրքական գավառի՝ վիլայեթի, որում հայերի իրավունքները երաշխավորված են լինելու այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայությանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցություն թուրքի վերահսկողության տակ։ Իսկ «մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու ոչ թե՛ Հայաստանը, այլ, «Էրմենիսթանը»։
 
Հաջողության ու փրկության միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիվ է, ոչ թե «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից հետո ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունը պետք է ըստ էության արտակարգ իրադրության պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկա ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգության նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որևէ նախաձեռնություն, գործ, լավ միտք դատապարտված է դառնալու է թուրքի համար կառուցված ու ստեղծված։
 
Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռևս մասնակցում է հայության փոքրաթիվ հատվածը։ Հաղթանակի միակ գրավականը միասնական պայքարն է։ Որևէ այլ պարագայում շանս չի լինելու։
 
Եթե դեռ ունեք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայե՛ք իմ անցնող ամիսներին արված գրառումները, տվածս հարցազրույցները։ Եթե դա էլ բավական չէ, պատրաստ եմ դասախոսություն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամենը՝ անհրաժեշտ գիտական հիմնավորումներով։ Միայն թե մի՛ մնացեք անտարբեր։ Անտարբերությունը խլում է կյանքեր, ինչպես երեկ խլվեց հղի աղջկա կյանքը։
 
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>