ՀՅԴ երիտասարդներին ակցիա իրականացնելու համար մեղադրանք են առաջադրել
Այսօր ՀՅԴ Նիկոլ Աղբալյան գրասենյակի մոտից բերման ենթարկված երիտասարդներից երկուսը` Սևակ Նազարյանն ու Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին ոստիկանությսն Արաբկիրի բաժնից:
Իսկ Գարուշ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ ակցիա իրականացնելու համար հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Նրանք ձերբակալվել են: