Ադրբեջանում պատերազմի մասնակից հերթական զինվորականն է ինքնասպան եղել
Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ևս մեկ ադրբեջանցի զինվորական է ինքնասպան եղել Ադրբեջանում:
Գուսար շրջանի բնակիչ Ֆեյրուզ Ղահրամանովը նախօրեին իրեն կախել է ծառից. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա մասնակցել էր 2020 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։ Հարազատների խոսքով՝ քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո բուժվում էր՝ ստացած վերքերի հետ կապված։