Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի մերձավորներն իրենց ընկերությունները չեն հայտարարագրել. Լուսանկար

«Հետք»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը։

Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը

Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %):

Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:

Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:

Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:

Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:

Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:

2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:

Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:

2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:

Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը    

Հրաչյա Հակոբյանը մոր՝  Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:

ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:

Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը

Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):

Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:   

Հատկանշական է, որ պատգամավորական մանդատը ստանձնելիս՝ 2019-ի հունվարին, Հ. Գեւորգյանը դուրս է եկել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից, որը զբաղեցրել է 2013-2019 թթ.: Դա նորմալ է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Բայց վերեւում նշեցինք, որ Գեւորգյանը գրանցման պահից՝ 2009-ի մայիսից, տնօրեն է նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, այնինչ պատգամավոր դառնալիս նա չի թողել այդ պաշտոնը, ինչը Սահմանադրության խախտում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>