Քաջարանի եղբայրական գերեզմանոցում տեղի է ունեցել դանակահարություն. տուժել է 62-ամյա տղամարդ
Դիտել նաև
Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել, որը շարունակվել է Աբովյան քաղաքում․ մանրամասներ
36-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը
Դանակահարություն՝ Արզականում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար
Երևանում երգչին դանակահարել և հափշտակել են նրա մոտ եղած պայուսակը
Երևանում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած- ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր փեսան:
35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

