Այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Քարդաշյանը Հայաստանից արխիվային լուսանկարներ է հրապարակել
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցերում:
«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է: Եկեք բոլորս միասին կանգնենք և հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որոնք կոտորվել են: Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. #Երբեք մի՛ մոռացիր», - գրել է Քարդաշյանը:
Աստղային հայուհին գրառմանը կից հրապարակել է Ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հայաստան կատարած այցերից լուսանկարներ, այդ թվում ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: