«Գիտե՞ք՝ ինչու ի տարբերություն մեր զինծառայողների, ադրբեջանցիներն «անհայտ հանգամանքներում» չեն «հայտնվում» հայկական կողմում». Ա. Աղաբաբյան
Դիտել նաև
Հիմա արդեն ՀՀ-ում… Բերելու է նույն ելքին, ինչ եղավ Արցախում. Ալվինա Աղաբաբյան
Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից 3-4 կմ մխրճվեց ՀՀ Սյունիքի մարզի տարածք․ Ալվինա Աղաբաբյան
Մեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են
Սյունիքում բախվել են բեռնատարն ու ՊՆ սանիտարական ավտոմեքենան․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
«Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է». Ալվինա Աղաբաբյան
«Գիտե՞ք՝ ինչու ի տարբերություն մեր զինծառայողների՝ ադրբեջանական զինծառայողներն «անհայտ հանգամանքներում» չեն «հայտնվում» հայկական կողմում։ Որովհետև ադրբեջանական օկուպացիոն զորքերը 44-օրյա պատերազմից հետո արդեն 17 ամիս շարունակ անընդհատ առաջ են եկել, արագ դիրքավորվել են, ամեն անգամ "գծել են" նոր սահման, ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ են տարել ու ամրացել բռնազավթած նոր դիրքերում։
Էդ պատճառով էլ իրենց զինվորն «անհայտ հանգամանքներում» չի կորում, չի «մոլորվում», «պատահաբար» գերի չի ընկնում կամ գերեվարվում»:
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից