Կապանում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Լուսանկար
Դիտել նաև
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
7-րդ դասարանի «Հայոց պատմությունը» հորով-մորով անելուց հետո անցել են 8-րդ դասարանին․ պատմաբան
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայոց մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ի առավոտյան Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակից կազմակերպվել էր երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ կատարվեց ծաղկադրման արարողություն՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Երթին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամները, ուսանողները, աշակերտները և համայնքի այլ բնակիչները։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը զոհվածների համար կատարեց սուրբ նահատակների հիշատակության տոն։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։
Նախօրեին Կապանում անցկացվել էր նաև ջահերով երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որին մասնակցեցին հարյուրավոր կապանցիներ։ Ավանդական դարձած երթը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը։

