Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակն ու գրառում են թողել
Դիտել նաև
Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է. Եսայի քահանա Արթենյան
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով. ՀԱԵ-ն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մասին
Հայաստանը ունենալու է աշխարհում ամենաբարձր արձանը
Հիսուսի արձանի նախագծի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 20-ին
Եռագույնն ու հայոց այբուբենը. Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. Տեսանյութ
Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։
Սա առաջին դեպքը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Նախորդ դեպքը դեռ չբացահայտված, քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել ու այսօր ականատես են եղել հերթական վանդալիզմին։
Հավաքվածները հուսով են, որ գոնե այս դեպքում ոստիկանությունը կհայտնաբերի ստահակին կամ ստահակներին։