Էրդողանը պատրաստվում է այցելել Իրան
Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թավրիզում Թուրքիայի դեսպան Չեթին Թաներն այսօր Թավրիզի Առևտրի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է երկու երկրների մշակութային մտերմությունը և ընդգծել, որ պետք է օգտագործել Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու հնարավորությունները։
Չեթին Թաները նաև նշել է, որ թուրքական շինարարական ընկերությունները պետք է օգտվեն հնարավորություններից և խոստացել է, որ ջանքեր կգործադրի համոզելու այդ ընկերություններին գործունեություն ծավալել Արևելյան Ատրպատականում։
Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առևտրային կցորդ Թահիր Դինգիլը նույնպես ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև առևտրային պատվիրակությունների պալատների միջև բանակցությունների կարևորությունը: