Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սպառազինության փոխադրումները դեպի Ուկրաինա օրինական թիրախ են
ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի օրինական թիրախ դիտարկելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումները Ուկրաինա:
Նա նշել է, որ ամերիկյան կողմի հայտարարությունները Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների շարունակման մասին աճող մտահոգություն են առաջացնում։
«Հաշվարկը պարզ է՝ դանդաղեցնել մեր հատուկ գործողությունը, առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի զինված ուժերին»,- Կոշելևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն հավաստել է, որ ԱՄՆ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու վրա:
Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կուղարկի 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի եւ անօդաչու թռչող ապարատներ:
Zham.am

