Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի քաղաքում մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը. Լուսանկար
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ապրիլի 22-ին, Արցախի Հանրապետության Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի քաղաքում իր աշխատանքներն է սկսել Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այս մասին հայտնում է minval.az-ը։
Համագումարին ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը, «համաժողովը, որի ընթացքում կընդունվեն կարևոր որոշումներ և որոնք կորոշեն սփյուռքի գործունեությունը, կլինի ադրբեջանական սփյուռքի առաջին խոշոր հանդիպումը Ղարաբաղի ազատագրումից (բռնազավթումից-խմբ.) հետո»։
Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում են ադրբեջանական «սփյուռքի» շուրջ 400 ներկայացուցիչներ աշխարհի 65 երկրներից։
Zham.am

