Օգոստոսին կսկսվի նոր տեսչական մարմնի ձևավորման փուլը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսչական բարեփոխումներից հետո ձևավորված նոր մարմինները կգործեն սեպտեմբերի առաջին շաբաթից սկսած: Օրինակ՝ Բնապահպանության պետական տեսչության աշխատակիցները կաշխատեն մինչև օգոստոսի 20-ը, իսկ դրանից հետո կսկսվի նոր տեսչական մարմնի ձևավորման փուլը, որի համար երկշաբաթյա ժամկետ է սահմանված:
Հիշեցնենք, որ նախկին տեսչության պետ Հակոբ Գալստյանին նոր մարմնում կփոխարինի Եղիշե Տերտերյանը։ Իսկ տեսչական մարմինը կկոչվի բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչություն»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

