Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը բացօթյա համերգ կկազմակերպի
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ: Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով: