Ռուսները Հայաստանում հասան իրենց մի շարք կարևոր նպատակներին. Քաղաքագետը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. Տեսանյութ
Ունենք իրավիճակ, երբ քաղաքական դատարկախոսությունը հանդիպում է ռեալ պոլիտիկին և ինքնադրսևորվում է խորը և համապարփակ զիջումների, ամեն ինչ տալու, հանձնվելու քաղաքական վարքի հետ, ինչը գործող վարչապետի պարագայում օրինաչափություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը և ՀՀ-ՌԴ համատեղ հայտարարությանը։
Ղևոնդյանը նախ հիշեցրեց հայ-ռուսական օրակարգը և հատկապես խաղաղապահների թեմայով Հայաստանում վերջին շրջանում հնչեցվող քննադատական թեզերը՝ առաջին դեմքերի, երկրորդ էշելոնի չինովնիկների մակարդակի դեմքերով, իսկ այն, ինչ ՌԴ-ում ստորագրվեց, փաստացի, ունենք երբ քաղաքական դատարկախոսությունը հանդիպում է ռեալ պոլիտիկին և ինքնադրսևորվում է խորը և համապարփակ զիջումների, ամեն ինչ տալու, հանձնվելու քաղաքական վարքի հետ, ինչը գործող վարչապետի պարագայում օրինաչափություն է։