«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով

«Բաքվի կեսն այստեղ է աշխատում»․ ի՞նչ փուլում է Լաչինի միջանցքի նոր երթուղին

Հայաստանի պետական գերատեսչությունները խուսափում են նոր ճանապարհի գործարկման ժամկետների վերաբերյալ հարցերին կոնկրետ պատասխանելուց, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ակտիվ շինարարությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Դեռ 2021-ի հուլիսին սոցցանցերի ադրբեջանական հատվածում հայտնվել էին քարտեզներ, որտեղ երևում է նոր երթուղին՝ Լաչինի միջանցքով ճանապարհները։

Ճանապարհը պետք է սկսվեր Հայաստանի Կոռնիձոր գյուղից (ներկայիս միջանցքից դեպի հարավ) և չընդգրկեր Բերձորը (Լաչինը) և Աղավնոն։

Այն ժամանակ Արցախի կառավարությունում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ չեն տիրապետում նոր ճանապարհի կառուցման մասին տվյալներին։

2022-ի հունվարի վերջին սոցիալական ցանցերում հայտնվեց մեկ այլ լուսանկար, այս անգամ՝ կամուրջի կառուցումը Հակարի գետի վրա:

Լուսանկարն ուղեկցվում էր այն պնդումով, որ կամուրջը պետք է միացնի Կոռնիձոր (Հայաստան) գյուղից դեպի Հին Շեն (Արցախի Շուշիի շրջան) գյուղ տանող ճանապարհները:

Փետրվարին Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտարարել էր, որ Բերձոր քաղաքը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս:

«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի (Քաշաթաղի,– խմբ․) շրջանի 6 գյուղեր։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածը և կամուրջ Հագարի գետի վրա։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,-ասել էր Մամեդովը։

Տեղ համայնքի (որի կազմում է Կոռնիձոր գյուղը) ղեկավար Դավիթ Ղուլունցն այն ժամանակ Sputnik Արմենիային հայտնել էր, որ հայկական կողմից ոչ մի աշխատանք չի տարվում։ Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմից տեսնում են այն աշխատանքը, որն իրականացնում է ադրբեջանական կողմը։

Կոռնիձորի գյուղապետ Լուսինե Քարամյանը ևս Sputnik Արմենիային հայտնեց, որ հայկական կողմից որևէ աշխատանք չի իրականացվում։

«Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ ճանապարհը հենց այստեղով պետք է անցնի, չկա։ Դա նրանց (Ադրբեջանի.– խմբ․) կարծիքով է, նրանց ասածն է»,–ասաց Քարամյանը, հաստատելով, որ տեղի բնակիչները շինարարություն տեսել են։

Ընդ որում, ժամանակին հայկական կողմը գրունտային ճանապարհ է կառուցել, որն օգտագործվել է ուղիղ Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում գտնվող բնակավայրեր դուրս գալու համար։

Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել ՀՀ արտաքին գործերի և տարածքային կառավարման նախարարություններ։ Արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում մեջբերվում է Լաչինի միջանցքի նոր երթուղու վերաբերյալ եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը:

«Հարցը քննարկվում է, այս պահին այլ տեղեկատվություն առկա չէ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույնատիպ ոչ այնքան բովանդակալից պատասխան են ուղարկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Արդեն 2022 թվականի ապրիլին մամուլը գրել էր այն մասին, որ Սյունիքի Խնձորեսկ գյուղի մոտակայքում Ադրբեջանը մաքսակետ է կառուցում։ Իսկ ճանապարհի՝ Սյունիքից մինչև Հին Շեն գյուղն ընկած հատվածը գրեթե պատրաստ է։

Արցախի Հին Շեն գյուղի գյուղապետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ ադրբեջանցի բանվորներն արդեն մեկ ամիս է, ինչ գյուղի մոտակայքում ակտիվ շինարարություն են իրականացնում։

Նրանք արդեն շրջանցել են այն և շինարարությունը շարունակում են Մեծ Շեն գյուղի և դեպի Ստեփանակերտ գործող մայրուղու ուղղությամբ։ Մոտ մեկ շաբաթից կհասնեն այնտեղ։ Նա չի բացառում, որ մայրուղուն միացնելու աշխատանքները մինչև մայիս ավարտված կլինեն։

«Բաքվի կեսն այստեղ է աշխատում, ամեն մեկը որ մի շերեփ վերցնի, արագ կվերջացնեն աշխատանքը»,-ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, նրանք գյուղի մոտ են և ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը, բայց շինարարության գործընթացին չեն միջամտում։

Արցախի իշխանությունն ու Հայաստանի ղեկավարությունը հայտարարում են, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում շինարարության որևէ հաստատված ծրագիր չունեն։

«2022 թվականի կապիտալ շինարարության մեր ծրագրում ներկայում նման օբյեկտ չկա»,-Sputnik Արմենիային ասաց քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Մինչդեռ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ճանապարհային աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմանից՝ Տեղ և Կոռնիձոր գյուղերի շրջանից մինչև Հին Շեն գյուղ և ավելի հեռու։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>