Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները չեն եղել նրա ծննդյան խնջույքին
«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ»․ Մարգարիտա Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են հրաժարվել ՀՀ օրհներգի վերջին քառատողից
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։