ՌԴ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման նախագծերում
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը ընդգծել են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ։