ՌԴ խաղաղապահները Ճարտար գյուղում հրետանային դիրք են վնասազերծել
Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:
Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով: