Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Պետքարտուղարության խոսնակ Փրայսը տեղյակ չէ, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելել Հայաստան

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ապրիլի 18-ի ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Մինսկի խմբի ճակատագրի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում Վաշինգտոնի դերի և Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին հարցերին։ Փոխանցում է civilnet.am-ը:

Արդյոք ԱՄՆ-ը հետևելո՞ւ է Ռուսաստանի ու Ֆրանսիայի օրինակին՝ հեռացնելով իր համանախագահին, և ինչպե՞ս է ԱՄՆ-ը ներդրում ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի կնքմանը․ այս հարցերին Փրայսը պատասխանել է․ «Պետքարտուղար Բլինքենը մի քանի շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ հարավակվոկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի առաջմղմանը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ Վաշինգտոնը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել գործուն դիվանագիտական ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու ու համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով։

«Ինչ վերաբերում է մեր դերին, մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում։ Այսպիսով, երբ խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, Մինսկի խումբը դրանց մի մասն է»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հայաստանյան այցի և առկա իրողություններում նրա կարգավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Փրայսը հակիրճ պատասխանել է․ «Ես չեմ տիրապետում այդ անձի շրջագայության մանրամասներին կամ ինչ կարգավիճակով է հանդես եկել այդ պահին, բայց մենք կպատասխանենք ձեզ, եթե ավելացնելու բան ունենանք»։

***

Նախորդ շաբաթ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ապրիլի 18-ին՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրություններում երկու դիվանագետները նշվել են որպես Մինսկի խմբի համանախագահներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>