Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է․

«1. Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։

2. Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։

3. Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։

4.Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։

Նիկոլին անիծելը քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։

5.Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։

Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։

6.Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ 

Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։

7.Երկրում պետք է փոխվի նարատիվը։

Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին

8.Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։

Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։

9.Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։

10.Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>