Ես չեմ ասում՝ սրանց քշենք, որ ես իշխանության հասնեմ․ մեր նպատակն Արցախն է․ Վանեցյան. Տեսանյութ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում առավոտյան զրուցել է լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ բողոքի ակցիաները լինելու են ցանցային և ապակենտրոն։
«Մենք չենք եկել այստեղ, պահանջում բացառապես իշխանափոխություն։ Մենք ասում ենք՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի, որ մենք հասնենք գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նապատակը մեր հայրենիքի անվտանգությունն է»,-ասել է Վանեցյանը և հավելել, որ իշխանափոխությունը միանշանակ է, պարզապես իշխանափոխությունը վերջնական պահանջը չէ։
«Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանությունը, ես ասում եմ՝ մենք ունենք նպատակ, ունենանք անվտանգ երկիր, ունենանք Արցախի հետ կապված կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացյալ հատվածը, որևէ մեկը էս երկրում իրեն թույլ չտա ասել, որ Արցախը հնարավոր է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ խնդիրները պետք է լուծվեն»,-ասել է Վանեցյանը։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում