Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը

Իջեւանի քաղաքապետը թանկ ավտոմեքենա է գնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։

Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։

Իջեւանի ավագանու նիստերի հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք «Տոյոտա Պռադոյի» մասին։ Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։

Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչու համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, եւ ինչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, քաղաքապետի խոսնակն ասաց, որ հարցերն ուղղենք գրավոր: Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>