Պետդեպ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը խաղաղ բանակցությունների հարցում
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակությունը հավելում է, որ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին։
Նշենք, որ Շոֆերն արդեն բանակցություններ վարել է Երեւանում:

